Թրամփը կշարունակի հակազդել ռուսական ազդեցության ընդլայնմանը
15/01/2025 14:18
Նմանատիպ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում Է Ուկրաինայի իրադրությունը կարգավորել Կիևի համար շահավետ պայմաններով: Այս մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավարի թեկնածու Փիթեր Հեգսեթը, ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ, որտեղ քննարկվում էր նրա թեկնածությունը:
«Դոնալդ Թրամփը շատ հստակ հայտարարել է, որ կցանկանար տեսնել այս հակամարտության ավարտը և որքան հնարավոր է ուկրաինացիների համար շահավետ պայմաններով»,- ասել է նա։
Ավելի վաղ Հեգսեթը հայտարարել էր ԱՄՆ-ի առանցքային շահերի դեմ ուղղված գործողություններից Ռուսաստանին զսպելու կարևորության մասին: Նա պնդել է, որ Ռուսաստանը շարունակում է իր ազդեցության ընդլայնմանն ուղղված քայլեր ձեռնարկել և ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է ակտիվորեն հակազդի այդ փորձերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում