Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության են եկել Գազայում հրադադար հաստատելու շուրջ
15/01/2025 22:01
Նմանատիպ
Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության են եկել Գազայում հրադադար հաստատելու և գերիներին փոխանակելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն
Հրադադարի հաստատման առաջին փուլում Իսրայելը զորքերը 700 մ խորությամբ հետ կքաշի Գազայի սահմանից, իսկ Պաղեստինը ազատ կարձակի պատանդառված 33 իսրայելցիների։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որում ակնարկել է Իսրայելի ու Պաղեստինի միջև համաձայնության կայացման գործում իր մասնակցության մասին։
«Պայմանավորվածություն ունենք Մերձավոր Արևելքում պատանդների վերաբերյալ, նրանք շուտով ազատ կարձակվեն»,- գրել է Թրամփը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում