Չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյանը՝ ՀՀ վարչապետ դառնալու հավակնության մասին

Չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյանը՝ ՀՀ վարչապետ դառնալու հավակնության մասին

Ես վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, երբեք հավակնություն չեմ ունեցել նույնիսկ քաղաքականությամբ զբաղվելու, երբեք հավակնություն չեմ ունեցել պատգամավոր լինելու, բայց մեր երկրում դեպքերն այնպես զարգացան, որոնցից ես չէի կարող դուրս մնալ։ Ինձ համար անձնական տեսանկյունից շատ ավելի հաճելի ու հեշտ կլիներ ոչ մի բանի մեջ չլինել ու ինձ համար ապրել իմ կյանքը, բայց գործընթացներն այնպես զարգացան, որ ուղղակի չէի կարող հեռու մնալ այս ամենից, այնպես որ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան, բայց, ամենայն անկեղծությամբ, ես նման հավակնություն չունեմ։ Այս մասին լրագրողների ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Հարցին, թե արդյո՞ք չի համաձայնվի դառնալ Հայաստանի վարչապետ, եթե Ռուսաստանն օգնի, Քոչարյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում