Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը

Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը

Այսօր՝ Հունվարի 21-ին, Բաքվում կշարունակվի Արցախի նախկին պաշտոնյաների գործով կեղծ դատական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։

Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ «ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում»։

Հիշեցնենք նաև, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են. նրա գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին:

Ռուբեն Վարդանյանն ահազանգել էր Բաքվի բանտում ճնշումների մասին։ Նա նշել էր, որ հարցաքննությունների արձանագրությունները կեղծ են, իրեն ճնշել են, որ ստորագրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում