Թրամփը սպառնացել է մաքսատուրքերով, եթե ԵՄ-ն ԱՄՆ-ից ավելի շատ նավթ ու գազ չգնի
21/01/2025 11:54
Նմանատիպ
ԱՄՆ նախագահը նշել է, որ Եվրամիության հետ դեֆիցիտը կազմում է մոտ 300 մլրդ դոլար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիության երկրներին սպառնացել է, եթե նրանք չսկսեն ավելի շատ ամերիկյան նավթ և գազ գնել, առևտրային մաքսատուրքեր kսահմանի:
«Եվ, գիտեք, մենք Եվրամիության հետ մոտ 300 մլրդ դոլարի դեֆիցիտ ունենք, և դրա համար կամ մաքսատուրքերով կուղղենք, կամ էլ նրանք պետք է գնեն մեր նավթը։ Այն, ինչ նրանք կարող են անել, մեր նավթն ու գազը գնելն է»,- ասել է Թրամփը՝ Հունվարի 20-ի երեկոյան Սպիտակ տանը ստորագրելով մի քանի հրամանագրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում