Փարիզ ATP. Եզրափակչում կմրցեն Ջոկովիչը և Ռաոնիչը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում բավականին դյուրին հաղթանակ տոնեց ճապոնացի Կեի Նիսիկորիի նկատմամբ: 1 ժամ, 3 րոպե տևած պայքարում Ջոկովիչն առավելության հասավ 6:2, 6:3 հաշվով:

Եզրափակչում Նովակ Ջոկովիչը մրցելու է կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ: Վերջինս ավելի վաղ 6:3, 3:6, 7:5 հաշվով հաղթել էր Թոմաշ Բերդիխին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում