Թրամփն Իսրայելին հզոր ռումբեր կմատակարարի․ Reuters

Թրամփն Իսրայելին հզոր ռումբեր կմատակարարի․ Reuters

ԱՄՆ ​​նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ հանձնարարել է հանել նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից Իսրայելին 2000 ֆունտանոց ռումբերի մատակարարման վրա դրված կալանքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Շատ բաներ, որոնք պատվիրվել և վճարվել են Իսրայելի կողմից, բայց չեն ուղարկվել Բայդենի կողմից, այժմ ճանապարհին են»,- ավելի վաղ գրել է Թրամփը «Truth Social» ցանցի իր էջում:

Լրատվամիջոցը նշում է, որ Բայդենը դադարեցրեց այդ ռումբերի առաքումը` մտահոգված լինելով, որ Գազայում այդ ռումբերը կարող են կիրառվել նաև խաղաղ բնակչության նկատմամբ: Մեկ 2000 ֆունտանոց ռումբը կարող է պատռել հաստ բետոնն ու մետաղը՝ ստեղծելով պայթյունի լայն շառավիղ:

Անցյալ տարի Բայդենի վարչակազմը 2000 ֆունտանոց հազարավոր ռումբեր է ուղարկել Իսրայել՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումից հետո, սակայն մեկ խմբաքանակ արգելափակել է:

Հարցին, թե ինչու է հանվել հզոր ռումբերն Իսրայելին ուղարկելու արգելանքը, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Որովհետև նրանք գնել են դրանք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում