Ամերիկյան երկրներում դժգոհություն է հասունանում Թրամփի դեմ
Նմանատիպ
ԱՄՆ ավելի քան 15 հազար քաղաքացիներ, որոնք անօրինական կերպով բնակվում են Կոլումբիայում, պետք է կարգավորեն իրենց միգրացիոն կարգավիճակը: Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի նախագահ Գուստավո Պետրոն՝ հրաժարվելով ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող կոլումբիացիների ինքնաթիռները:
«Կոլումբիայում ապօրինի ապրում է ԱՄՆ 15 660 քաղաքացի։ Նրանք պետք է դիմեն մեր ներգաղթի ծառայությանը՝ իրենց իրավիճակը կարգավորելու համար»,- նշել է նա։
Կոլումբիայի նախագահն արգելել է արտաքսվող քաղաքացիներով ԱՄՆ ինքնաթիռների մուտքը երկիր՝ ներգաղթյալների նկատմամբ ամերիկյան իշխանությունների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով:
Նախօրեին Բրազիլիայի իշխանությունները նույնպես քննադատել էին ԱՄՆ-ին՝ ձեռնաշղթաներով Բրազիլիայի քաղաքացիներին արտաքսելու համար՝ դա անվանելով բրազիլացիների իրավունքների խախտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում