Բագրատաշենի անցակետում ծեծկռտnւք և դանակաhարություն է տեղի ունեցել քաղաքացիների ու տեսուչների միջև
Նմանատիպ
MediaHub-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում։ Մի խումբ քաղաքացիներ մեքենան զննության ենթարկելու հարցի շուրջ ծագած անհամաձայնության պատճառով վիճաբանության մեջ են մտել մաքսային ծառայողների հետ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։
Լրատվամիջոցին հայտնել են, որ նաև դանակահարություն է եղել կողմերի միջև, կան տուժած անձինք, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության ժամանումից հետո դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Հունվարի 25-ին է դեպքը տեղի ունեցել, Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 167-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն, 452-ի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Կա մեկ ձերբակալված, երեք տուժող, քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում