Nissan-ը կկրճատի հազարավոր աշխատակիցների ամբողջ աշխարհում

Nissan-ը կկրճատի հազարավոր աշխատակիցների ամբողջ աշխարհում

Կրճատելով աշխատակիցներին՝ Nissan-ը հույս ունի կանխել սեփական անկումը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Ըստ տեղեկության՝ ընկերությունը խուսափում է գործարանների փակումից, սակայն այժմ իրականացնում է ավելի վաղ հայտարարած կրճատման մասին։ Աշխարհում 9 հազար աշխատատեղի կրճատման մասին հայտարարվել էր նախկինում։ Ճապոնական ավտոհսկան ակնկալում է կրճատել ծախսերը զանգվածային կրճատումներով։

Bloombergը հիշեցրել է, որ Nissan-ի վերջին ճգնաժամը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին, երբ ընկերությունը հայտնել էր առաջին կիսամյակի զուտ շահույթի 94% անկման մասին։ Սակայն չկարողանալով լիարժեք մրցակցել ԱՄՆ շուկայում հիբրիդների և Չինաստանի էլեկտրական մեքենաների հետ՝ կանգնեց փաստի առաջ:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ մինչև 2025 թվականի հունիսը Honda և Nissan ավտոկոնցեռնները մտադիր են միաձուլման գործարքն ավարտին հասցնել: Եթե գործարքը տեղի ունենա, ապա 2026 թվականի օգոստոսին բորսայում կհայտնվեն նոր հոլդինգային ընկերության բաժնետոմսեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում