Թրամփը պատժամիջոցներ կկիրառի Կոլումբիայի դեմ

Թրամփը պատժամիջոցներ կկիրառի Կոլումբիայի դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Կոլումբիայից ներկրվող բոլոր ապրանքների համար և պատժամիջոցներ կկիրառի հարուստների դեմ՝ ԱՄՆ-ից արտաքսված անօրինական միգրանտներով ինքնաթիռներն ընդունելուց հրաժարվելու համար: Այս մասին Truth Social սոցցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Արտակարգ տուրքեր՝ 25 տոկոս բոլոր ապրանքների համար, որոնք գալիս են ԱՄՆ Կոլումբիայից: Մեկ շաբաթից 25 տոկոս սակագինը կբարձրանա մինչև 50 տոկոս»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ Կոլումբիայի նախագահն արգելել էր արտաքսվող քաղաքացիներով ԱՄՆ ինքնաթիռների մուտքը երկիր՝ ներգաղթյալների նկատմամբ ամերիկյան իշխանությունների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում