«Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է

«Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է

Արդեն 6 տարի «Մանթաշյանց» գործարարների ակումբը գործունեությունն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում՝ միավորելով հայ գործարարներին մեկ գաղափարի շուրջ՝ «Մենք»-ն ուժեղ է «Ես»-ից։ 

6-ամյա հոբելյանի առթիվ Ակումբը Ծաղկաձորի «88» հյուրանոցային համալիր էր հրավիրել մանթաշյանականների, պետական պաշտոնյաների, համախոհների և արտերկրից ժամանած հյուրերի՝ կիսվելու փորձ ու գործով, տպավորություններով, ձեռքբերումներով։

650-ից ավելի ակումբական, 18 մասնաճյուղ աշխարհի 18 քաղաքներում։ Հազարավոր միջոցառումներ, նեթվորք քննարկումներ, Բիզնես ֆորումներ, պաշտոնական հանդիպումներ, արտագնա տուրեր և այս ամենը միտված մեկ նպատակի՝ կոտրել անհնարինության կարծրատիպերն ու կայացնել համահայկական ամենամեծ բիզնես ցանցն ամբողջ աշխարհում։

«Ինձ թվում է 6 տարիների ընթացքում «Մանթաշյանց» գործարարների ակումբի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մենք ձևավորեցինք գործարարների միավորման նոր մշակույթ։ Կային տարբեր միություններ, առևտի պալատներ, բայց ակումբային մշակույթը մեզնից սկսվեց ու մենք այդ մշակույթը ձևավորեցինք Հայաստանում։ Երկրորդ ամենամեծ ձեռբերքումն այն է, որ այդ մշակույթը մենք ձևավորում ենք նաև արտասահմանում»,- այս մասին ասաց «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։

Հիմնադրումից ի վեր ակումբն աջակցում է տնտեսության առանցքային ոլորտների զարգացմանը, նպաստում  նոր գործընկերային հարաբերությունների կայացմանը, օգնում  իրականացնել լայնածավալ բիզնես նախագծեր: Այս տարիների ընթացքում  ակումբում կյանքի են կոչվել բազմաթիվ  նախագծեր, մի շարք ներդրումային պրոեկտներ արդեն իսկ իրականություն են։

«Մանթաշյանց» գործարարների ակումբն իր տարեդարձի տոնը նշանավորեց մի շարք քննարկումներով, անցած ուղու ամփոփումով, նոր նպատակադրումներով, բիզնես հանդիպումներով ու դասընթացներով։

Երեկոն ավարտեց գալա ընթրիքով։ Ակումբը հրավիրել էր հայտնի երգիչ-երգչուհիների, բենդերի, եղավ մրցանակաբաշխություն, երգ ու պար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում