Փաշինյանի հերթական կասկածելի քայլը, այս անգամ Չինաստանի դեմ․ «Հրապարակ»

Փաշինյանի հերթական կասկածելի քայլը, այս անգամ Չինաստանի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ իշխանական քարոզչամեքենան թմբկահարում է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցը, որը նախատեսվում է փետրվարի սկզբին՝ դա ներկայացնելով ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ նորընտիր վարչակարգի աջակցություն, սակայն իրականում Փաշինյանը ԱՄՆ է մեկնում մասնակցելու Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին եւ «Ազգային աղոթքի նախաճաշին»:

Այդ գագաթնաժողովն անցկացվում է հինգերորդ անգամ, սակայ որին գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցում: Հնարավո՞ր է` ԱՄՆ այցի ընթացքում հանդիպում կայանա նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վարչապետի խոսնակի հաղորդագրության մեջ այդ մասին մանրամասներ չկան: Հայաստանը Կրոնական ազատության ալյանսին միացել է 2019 թվականին, հենց Թրամփի նախագահության շրջանում: Այս ֆորմատը ձեւավորվել է ընդդեմ Չինաստանի։ Այնպես որ այս մասնակցությունը կարող է ոչինչ չտալ, բայց կարող է մեզ համար նոր լուրջ պրոբլեմներ առաջացնել:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում