Yerevan
10
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Օրենքով գող» Մարսոյին uպանողի դեմ մաhափորձ է եղել

«Օրենքով գող» Մարսոյին uպանողի դեմ մաhափորձ է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2 անձի նկատմամբ սպանության փորձի, ապօրինի զենք կրելու հատկանիշներով։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 26-ին Արարատի մարզում հնչած կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում կրակոցներ էր արձակել Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Լաերտ Շաբոյանի ուղղությամբ։ Պարզվել է, որ «Mercedes»-ում բացի Լ. Շաբոյանից եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանը։Բարեբախտաբար, վերջիններս չեն տուժել, քանի որ «Mercedes»-ի դիմապակին եղել է զրահապատ։Իսկ կրակոցներ արձակողը «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Ժամեր անց «Opel»-ը հայտնաբերվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, ամբողջովին հրկիզված։ Ոստիկանները ունեն հիմնավոր կասկածներ, որ հանցագործությունը կապ ունի «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում