Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է բոլոր ֆինանսավորումները

Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է բոլոր ֆինանսավորումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է մի շարք դաշնային ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք արդյունավետության տեսանկյունից վերանայելու համար: Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:

«Վերջին չորս տարիների ընթացքում Բայդենի վարչակազմը հարբած նավաստիների պես գումար է ծախսել, ինչը դարձել է երկրում գնաճային ճգնաժամի պատճառներից մեկը»,- ասել է Լևիտը իր առաջին ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ վարչաբյուջետային քաղաքականության վարչությունն իրականացնում է բյուջետային ծախսերի վերլուծություն և պատրաստ է դիտարկել դաշնային գերատեսչությունների առաջարկությունները այն ծրագրերի պահպանման վերաբերյալ, որոնք համապատասխանում են ԱՄՆ նոր նախագահի նպատակներին:

«Այս ժամանակավոր դադարը թույլ կտա երաշխավորել, որ ծախսված յուրաքանչյուր գումարը լիովին արդարացված է ու համապատասխանում է ամերիկացի ժողովրդի շահերին»,- հավելել Է Լևիտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում