Եվրագոտում գործազուրկների տոկոսն աճել է
30/01/2025 18:36

Նմանատիպ
Եվրոպայում գործազրկության մակարդակը դեկտեմբերին բարձրացել է՝ հասելով 6,3 տոկոսի։ Այս մասին հայտնում է Եվրոստատի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերին ցուցանիշը կազմել է 6,2 տոկոս։ 2023 թվականի դեկտեմբերին գործազրկության մակարդակն ավելի բարձր է եղել, քան 2024 թվականի դեկտեմբերին, այն կազմել է 6,5%։
Եվրամիության գործազրկության մակարդակը նույնպես աճել է՝ նոյեմբերին՝ 5,8% է եղել իսկ դեկտեմբերին՝ հասնել 5,9%-ի: 2024 թվականի վերջի դրությամբ Եվրամիությունում եղել է 12,978 մլն գործազուրկ։ Դրանցից 10,830 միլիոնը եվրագոտում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում