Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Հունվարի 20-22-ը Ֆիրա Բարսելոնա Գրան Վիայում տեղի է ունեցել  ICE Barcelona-ն, որի շրջանակում ներկայացվել են ոլորտի վերջին նորարարություններն ու նախորդ տարվա կարևոր ձեռքբերումները։  Միջոցառման երեք օրերի ընթացքում Էքսպոյի տարածք են այցելել ավելի քան 80, 000 հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից։

Fastexը, Web3 փոխակերպման համատեքստում, ներկայացրել է խաղային ոլորտի համար նախատեսված մի շարք առաջատար պրոդուկտներ և լուծումներ։ Բլոկչեյնը որպես ծառայություն  (BaaS) լուծումն աջակցում է նախագծերին՝ իրականացնել բլոկչեյն տեխնոլոգիաներ ինտեգրացիան ավելի սահուն և հեշտ տարբերակով։ Վերջերս Fastex-ը ներկայացրել է նաև   White Label կրիպտո փոխանակման հարթակի լուծումը, որը թույլ է տալիս ընկերություններին ստեղծել և կառավարել իրենց սեփական փոխանակման հարթակները և ինտեգրել կրիպտոակտիվներ։

Վերոնշյալ բոլոր ծառայությունների կողքին Fatex էկոհամակարգը ներկայացնում է Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Pay վճարային համակարգը, Fastex Wallet-ը, YoHealth-ը, YoCerebrum-ը, ftNFT հարթակը, AKNEYE նախագիծը և Bahamut բլոկչեյնը՝ FTN հիմնական կրիպտոակտիվով։

Fastex-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի Աֆիլիեյթ ծրագրի մասին, որը գործարկվել է մի քանի օր առաջ։ Ծրագրին կարող են միանալ գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Միջոցառման շրջանակում նշվել է FTN կրիպտոակտիվի երկրորդ տարեդարձը։ FTN-ն սպառողական թոքեն է, որը Bahamut բլոկչեյնի հիմնական կրիպտոակտիվն է: FTN-ի շուկայական կապիտալի ցուցանիշը 1.65 մլրդ դոլար է։

Այս պահին Bahamut բլոկչեյնի վրա կա FTN-ի սեփականատեր հանդիսացող (holder)  6,5 մլն գրանցված դրամապանակի հասցե։ Նախորդ երկու տարիների ընթացքում FTN-ը հասցրել է ցուցակվել ավելի քան 16 կրիպտո փոխանակման հարթակում և ինտեգրվել է 10-ից ավելի վճարային համակարգերում։ Կրիպտոակտիվը կիրառվում է նաև մի շարք DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ) հարթակներում, ինչպիսին են՝ Ortak, Lolik, Mutuari և YoHealth հավելվածը։

Fastexի մասին Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Walletը և ftNFTն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում