Հայտարարագրման ժամկետը տեղափոխվում է մինչև նոյեմբերի 1-ը

Հայտարարագրման ժամկետը տեղափոխվում է մինչև նոյեմբերի 1-ը

2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է մինչև նոյեմբերի 1-ը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուների հայտարարագիր լրացնել:

Փաշինյանը նաև վստահեցնում է՝ որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար կամ որևէ մեկի համար համընդհանուր հայտարարագրումը չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել: Նա նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ որևէ օրենսդրության կամ դրույքաչափի փոփոխություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում