Գնաճից ազատվելու համար Իլոն Մասկն առաջարկել է կրճատել ԱՄՆ բյուջեի ծախսերը

Նմանատիպ
Ամերիկյան նոր գերատեսչության՝ DOGE-ի ղեկավար Իլոն Մասկը, որը պատասխանատու է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման համար, առաջարկել է կրճատել դաշնային բյուջեի ծախսերը՝ 2026 թվականին գնաճից ձերբազատվելու համար:
Միլիարդատիրոջ գնահատականներով՝ 2026 ֆինանսական տարում, որը կսկսվի 2025 թվականի հոկտեմբերի 1-ին, բյուջեի դեֆիցիտի կրճատումը 2 տրլն դոլարից մինչեւ 1 տրլն դոլար, կպահանջի կանխատեսվող ծախսերի կրճատում օրական միջինը 4 մլրդ դոլարով:
Մասկը X-ում գրել է, որ դա դեռ կհանգեցնի բյուջեի մոտ 1 տրիլիոն դոլարի դեֆիցիտի, բայց տնտեսական աճը պետք է համապատասխանի այդ արժեքին, ինչը կնշանակի 2026 թվականին գնաճի բացակայություն։
Ըստ Ամերիկյան Կոնգրեսի բյուջետային վարչության տվյալների՝ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2025 ֆինանսական տարում կազմում է 1,9 տրլն դոլար (ՀՆԱ-ի 6,2%-ը), իսկ 2035 թվականին կավելանա մինչեւ 2,7 տրլն դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում