Փաշինյանի «երկաթյա» տրամաբանությամբ՝ որքան շատ պարտվենք այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի

Փաշինյանի «երկաթյա» տրամաբանությամբ՝ որքան շատ պարտվենք այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի

Որքան էլ առաջին հայացքից հասարակության որոշ խմբերի համար տարօրինակ հնչի, սակայն գործող իշխանության տրամաբանությամբ, որքան շատ պարտություններ լինեն, այնքան մեծ է հավանականությունը, որ Հայաստանը «ճիշտ ճանապարհ» կընտրի: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ԱՄՆ-ում Հայաստանի պարտությամբ հպարտացող Փաշինյանը նշել է, թե «մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության (44-օրյա պատերազմի) միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն:

Փաստորեն, ըստ Փաշինյանի «երկաթյա» տրամաբանության, որքան շատ պարտվենք այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի:
Չշտապեք զվարճանալ, առավել ևս` սրան գիժ կամ մոլագար անվանեք:

Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի հեռանկարը` գուժելով ոչ միայն նոր պարտությունների մասին, այլ ավանսով փորձում է արդարացնել դրանում իր մեծ «ջանքերը»»,- գրել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում