ԵՄ-ն կթիրախավորի ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները՝ ի պատասխան մաքսատուրքերի. FT

Նմանատիպ
Վաշինգտոնի հետ հնարավոր վեճում Եվրահանձնաժողովը մտադիր է դիմել, այսպես կոչված, հակապարտադրողական (Anti-Coercion Instrument, ACI) գործիքի: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։
Ըստ տվյալների՝ Եվրամիությունը մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների դեմ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի եվրոպական երկրների նկատմամբ:
«Բոլոր տարբերակները դիտարկվում են»,- այս մասին ասել է պաշտոնյաներից մեկն ու մատնանշել ACI-ն՝ որպես ամենադժվար պատասխան:
ACI-ն ուժի մեջ է մտել 2023 թվականին։ Ըստ կանոնակարգի՝ այն կոչված է «պաշտպանել ԵՄ-ն և համայնքի երկրները երրորդ երկրների կողմից տնտեսական հարկադրանքից»:
Պաշտոնյաների խոսքով՝ սակագներ օգտագործելու Թրամփի սպառնալիքն ուղղված է Դանիայից Գրենլանդիան վերցնելուն և ԵՄ-ին ստիպելուն հրաժարվել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների դեմ հարկադրական միջոցառումներից։
ACI-ն նաև թույլ է տալիս ԵՄ-ին արգելափակել օտարերկրյա ուղղակի ներդրումները կամ սահմանափակել բանկային, ապահովագրական և այլ ֆինանսական ծառայությունների մուտքը շուկա, նշում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում