Գրանտներից զրկված ՀԿ-ներին կհովանավորեն հայ օլիգարխները․ «Հրապարակ»
06/02/2025 08:55

Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունները գտել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դրամաշնորհներից զրկված ՀԿ-ների գործունեությունը շարունակելու ճանապարհը․ որոշում է կայացվել, որ նրանց պետք է ֆինանսավորեն ոչ թե պետական միջոցներից, այլ իշխանությանը կից օլիգարխների գումարներով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ իշխանության վերին օղակներից մոտ մեկ տասնյակ օլիգարխների հայտնել են, որ պարտավոր են ֆինանսավորել արեւմտյան ագենտուրայի ցանցին, որպեսզի նրանք փողի կարիք չունենան եւ շարունակեն բոլոր եթերներում իրար հերթ չտալով` պաշտպանել Փաշինյանի իշխանությունը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում