ԱՄՆ տեխնոլոգիական հսկաները AI-ի վրա ավելի քան 300 մլրդ դոլար կծախսեն

ԱՄՆ տեխնոլոգիական հսկաները AI-ի վրա ավելի քան 300 մլրդ դոլար կծախսեն

ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները պլանավորում են այս տարի ավելի քան 300 մլրդ դոլար ծախսել արհեստական բանականության (ԱԲ) նախագծերի վրա։ Նրանք նպատակ ունեն մրցակցել առաջին հերթին տվյալների մշակման կենտրոնների ոլորտում: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Ըստ պարբերականի՝ նրանց ծախսերի մասշտաբը, որի մասին հայտարարվել էր, զարմացրել է և նույնիսկ զայրացրել է հունվարի վերջին չինական DeepSeek-ի ֆոնին, որը ԱԲ նորարարական և էժան մոդել է համարվում: Բաժնետերերը վախենում են, որ ծախսերի նման աճը, առանց եկամուտների համաչափ աճի, կարող է կլանել կապիտալը՝ խնայողներին զրկելով շահաբաժիններից:

Amazon ընկերությունը որոշել է 2025 թվականին AI-ում ներդնել 100 մլրդ դոլար: ԱՄՆ չորս առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ Microsoft-ի, Alphabet-ի եւ Meta-ի ընդհանուր ծախսերը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են 63%-ով՝ հասնելով մինչև 246 մլրդ դոլար:

Այս հսկաների ղեկավարները խոստացել են արագացնել և ընդլայնել AI-ում ներդրումները, սակայն նշել են նոր տեխնոլոգիայում ներդրվող հսկայական գումարների վերադարձի հետ կապված մտավախությունները:

Հիշեցնենք, որ չինական DeepSeek ընկերությունը հունվարի 20-ին թողարկել էր R1 չաթ-բոտի նոր տարբերակը, որը, ինչպես պնդում են, գերազանցում է ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT-ի առաջատար տարբերակին: Ընդ որում, չինական չաթ-բոտի գեներացնողները, ինչպես նշում են փորձագետները, շատ ավելի քիչ միջոցներ են ծախսել, քան OpenAI-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում