Աստծո հանդեպ հավատը միշտ եղել է ուժի ամենամեծ աղբյուրը, որը լցնում է մեր երկրի սիրտը․ Թրամփ

Աստծո հանդեպ հավատը միշտ եղել է ուժի ամենամեծ աղբյուրը, որը լցնում է մեր երկրի սիրտը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա է գտնվել Ազգային աղոթքի նախաճաշին։ Այս մասին փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

«Մեր հանրապետության առաջին օրերից ի վեր Աստծո հանդեպ հավատը եղել է ուժի ամենամեծ աղբյուրը, որը լցրել է մեր ազգի սիրտը»,- ասել է նախագահ Դոնալդ Թրամփը Կապիտոլիումում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ:

«Մենք պետք է վերադարձնենք կրոնը… Ամերիկան կա և հավերժ կմնա մեկ ազգ՝ Աստծո առաջնորդությամբ»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Ելույթի ժամանակ նախագահն ասել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր՝ ստեղծելու ազգային քանդակների պարկ, որտեղ կտեղադրվեն ամերիկացի գործիչների արձանները, ովքեր կարևոր դեր են խաղացել երկրի պատմության մեջ: Այգին կկոչվի Ամերիկայի հերոսների ազգային այգի։

Ներկա լինելով Կապիտոլիումում Ազգային աղոթքի նախաճաշին, նախագահը հետևում է ավելի քան 70 տարվա ավանդույթին: Միջոցառումը կոչված է համախմբելու տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և տարբեր կուսակցություններին պատկանող մարդկանց։

Ավելի ուշ Թրամփը ելույթ է ունեցել Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում մասնավոր խմբի կողմից հովանավորվող առանձին աղոթքի նախաճաշին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում