300 հազար ադրբեջանցի կգա Հայաստան, իսկ Սյունիքից մի հատված կտրվի Ադրբեջանին․ Օսկանյան

300 հազար ադրբեջանցի կգա Հայաստան, իսկ Սյունիքից մի հատված կտրվի Ադրբեջանին․ Օսկանյան

Մեղրին իմ նախարարության օրոք իր տեղում էր, Արցախը՝ փաստացի անկախ։ Այս մասին այսօր տեսաուղերձի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Հայաստանի առջև ծառացած վտանգները մեծ են, ժամանակն արագ է անցնում, սերունդներ են փոխվում։ Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիներիները, եղել են Հայաստանի վերելքի տարիներ։ Արցախը՝ իր հարակից տարածքներով հանդերձ, եղել է անկախ, Հայաստանի սահմանները՝ անխոցելի, Մեղրին էլ՝ իր տեղում է եղել, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում։ Հայաստանն իր հստակ տեղն ու դերը ուներ տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Թուրքիայի հետ երկխոսություն ենք ունեցել, Ադրբեջանի հետ ունցել ենք դինամիկ բանակցային գործընթաց», – իր խոսքում նշել է նախկին նախարարը։

Օսկանյանը համոզված է, որ եթե ճիշտ դիվանագիտություն չվարվի, ապա 300.000 ադրբեջանցի գալու է Հայաստան և որ ամենավտանգավորն է՝ Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում