Բաքուն ու Երևանն աշխատում են սինխրոնացված․ «Հրապարակ»

Բաքուն ու Երևանն աշխատում են սինխրոնացված․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանության գալու օրվանից Նիկոլ Փաշինյանը փորձում է պատժել նախկին նախագահներին: Այժմ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարության արդեն երկրորդ փուլն է ընթանում: Եվ երեկ Ռ. Քոչարյանն ասել է.

«Այսօր Բաքվում էլ է նիստ` 3 նախագահ այնտեղ են դատում, մեկը՝ այստեղ… սինխրոնիզացված պրոցես է գնում»։ Բայց սինխրոնիզացիան միայն Արցախի ու Հայաստանի նախագահների դեպքում չի գործում, այլ նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարների` Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանին են դատում, Երեւանում` Միքայել Արզումանյանին:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում