Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցը տևել է գրեթե մեկուկես ժամ: Այս մասին հայտնել Է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին: Պուտինն իր հերթին նշել է հակամարտության արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին և Թրամփի հետ համաձայնել, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով:

Բացի այդ, ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահին հրավիրել է այցելել Մոսկվա։

Սպիտակ տան ղեկավարն իր հերթին Ռուսաստանի նախագահի հետ կայացած զրույցը շատ արդյունավետ է անվանել:

Նրա խոսքով ՝ երկու երկրների ղեկավարները համաձայնել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության հետ և պայմանավորվել են հանձնարարել իրենց թիմերին անհապաղ բանակցություններ սկսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում