Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա, ասաց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա»․ Աբրահամյան
16/02/2025 11:16

Նմանատիպ
Անընդհատ մտքերով Բաքվի դատարաններում ու բանտերում եմ, որովհետև նորմալ, գիտակից հայի, մարդու համար ոչ մի կերպ հանդուրժելի չէ մերոնց այնտեղ գտնվելը և Հայաստանի պաշտոնական վերաբերմունքն ու քարոզչական նարատիվները: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա» (Մնացականյանը):
Ազատությու´ն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, բոլորին շուտափույթ վերադարձ»,-գրել է պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում