Երկրի արագ պտույտի պատճառով գիտնականներն առաջարկում եմ մեկ վայրկյան կրճատել

Նմանատիպ
2029 թվականին երկրի բնակչությունը պատմության մեջ առաջին անգամ ստիպված կլինի շտկել համաշխարհային ժամանակը՝ դրանից «հեռացնելով» մեկ վայրկյան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական ինստիտուտի ավագ դասախոս Պավել Յուզեֆովիչը:
«Իրավիճակը փոխվում է մեր ժամանակներում։ Գիտնականները կանխատեսում են Երկրի պտույտի ժամանակավոր արագացում՝ միջուկի և թիկնոցի պտույտների փոխազդեցության հետևանքով։ Հաջորդ փոփոխությունն, ըստ երևույթին, բացասական կլինի»,- ասել է Յուզեֆովիչը։
Ընդ որում, ինչպես պարզվել է, Արկտիկայում և Անտարկտիկայում սառցադաշտերի զանգվածային հալոցքը հակառակ արդյունքն է տալիս։ Դա հանգեցնում է ջրային զանգվածների վերաբաշխմանը, իներցիայի բևեռային պահի ավելացմանը և ռոտացիայի դանդաղեցմանը։
Ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վիտալի Պալչիկովը հայտնել է, որ երկրի պտտման արագությունը վերջին տարիներին անոմալ կերպով աճում է։ Այդ ազդեցությունը փոխհատուցելու համար մինչև 2029 թվականը ստիպված կլինեն մեկ վայրկյան հանել:
Նրա խոսքով՝ երկիրն անընդհատ մերթ դանդաղում է, մերթ արագանում։ Իսկ այժմ գտնվում է արագացման ռեժիմում։
Գիտնականները ճշգրիտ պատասխան չունեն այն հարցին, թե ինչու է դա տեղի ունենում: Հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել տաքացումը, սառցադաշտերի հալոցքն ու ջրի զանգվածի վերաբաշխումը։ Այս մասին նշել է ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (VNIIFTRI) գլխավոր տնօրեն Սերգեյ Դոնչենկոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում