Էր Ռիադում սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները
18/02/2025 11:49

Նմանատիպ
Էր Ռիադում սկսվել են ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները: Այն ընթանում է թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Դիրիայում՝ Ալբասատին համալիրում։
Նախօրեին Էր Ռիադ են ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վերջինս հայտնել է, որ տնտեսական հարցերի քննարկման համար կարող է միանալ նաև Կիրիլ Դմիտրիևը:
ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Հանդիպմանը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ վերականգնումը, ինչպես նաև Ռուսաստանի և Նահանգների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստումն ու Ուկրաինայի կարգավորման շուրջ հնարավոր բանակցությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում