Tesla-ն Հնդկաստանում սկսել է աշխատակիցներ որոնել

Նմանատիպ
Իլոն Մասկի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Վաշինգտոնում հանդիպումից հետո էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը Հնդկաստանում աշխատակիցների որոնում է սկսել վերջերս։ Այս մասին ընկերությունը հայտնել է Linkedin սոցիալական ցանցում։
Ըստ Tesla-ի էջում հրապարակված հայտարարությունների՝ որոնվում են 13 պաշտոնի համար թեկնածուներ, այդ թվում ՝ խորհրդականներ, օպերատորներ, հաճախորդների հետ աշխատանքի մասնագետներ: 5 թափուր աշխատատեղը հայտարարվել է Մումբայի մետրոպոլիայի համար, իսկ մնացածը՝ Նյու Դելիի համար:
Մոդիի և Մասկի Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկվել են հնդկական և ամերիկյան ընկերությունների միջև նորարարության և արհեստական բանականության ոլորտում համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև պետական գործուն կառավարման հարցերը:
Դեռ 2023 թվականին է Իլոն Մասկը Հնդկաստանի կառավարությանը ներդրումային առաջարկ ուղարկել։
Առաջարկը նախատեսում էր ձեռնարկության կառուցում՝ տարեկան 500 հազար էլեկտրական մեքենաներ արտադրելու, արտադրության տեղայնացման և արտադրանքի երրորդ երկրներ արտահանման համար։
Թողարկվող մոդելների նվազագույն արժեքը պետք է կազմի մոտ 25 հազար դոլար: Ամերիկյան ավտոարտադրողը ծախսերը նվազեցնելու համար նաև մտադրություն է հայտնել մարտկոցներ արտադրել Հնդկաստանում:
Էլեկտրամոբիլների հնդկական շուկան դեռևս փոքր է, կազմում է երկրում ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալի միայն 2%-ը, որը 2024 թվականին հասել է 4 մլն մեքենայի: Հնդկաստանի իշխանությունները ցանկանում են մինչև 2030 թվականը էլեկտրամոբիլների մասնաբաժինը հասցնել 30%-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում