Բացահայտվել են համաշխարհային աղետի հետևանքները

Բացահայտվել են համաշխարհային աղետի հետևանքները

Հյուսիսային և Հարավային բևեռներում ծովային սառույցի մակերեսը 2025 թվականին կրճատվել է` հասնելով մինչև ռեկորդային մակարդակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ-ի՝ ձյան և սառույցի տվյալների ազգային կենտրոնի (NSIDC) մասնագետները պարզել են, որ արկտիկական և անտարկտիկական ծովային սառույցի ընդհանուր մակերեսը կազմել է 15,76 միլիոն քառակուսի կիլոմետր:

Գիտնականները հայտարարել են, որ դա կարող է հանգեցնել գլոբալ կլիմայական աղետի։ Ըստ գիտնականների՝ առանց սառույցի բավարար քանակի Համաշխարհային օվկիանոսը վատ կկլանի ջերմությունը, ինչը կհանգեցնի մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացմանը։

Անտարկտիկայում առանձին ծովային սառույցի մակերեսը կազմում է 2,12 միլիոն քառակուսի կիլոմետր իսկ Անտարկտիդայում՝ 13,64 միլիոն քառակուսի կիլոմետր։ Վերջին ցուցանիշը գերազանցում է նախորդ հնգօրյա ռեկորդային նվազագույնը՝ 15,93 միլիոն քառակուսի կիլոմետրը, որը գրանցվել էր 2023 թվականի փետրվարին։

Ներկայումս Արկտիկայում ծովային սառույցի տարածքը տարվա այս ժամանակահատվածի համար ամենացածր մակարդակի վրա է, Անտարկտիկայում այն մոտ է 1970-ականների վերջին արբանյակներից գրանցված նվազագույնին։

NSIDC-ի ավագ գիտաշխատող Ուոլթեր Մայերը սառցաշերտի կրճատման միտման մասին ասում է, որ սա ոչ թե ժամանակավոր փոփոխություն է, այլ ավելի մշտական մի բան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում