Երևանի թիվ 67 դպրոցում ծեծկռտուք է տեղի ունեցել ուսուցչի և աշակերտների միջև

Երևանի թիվ 67 դպրոցում ծեծկռտուք է տեղի ունեցել ուսուցչի և աշակերտների միջև

Փետրվարի 18-ին ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում նշված դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Մ․-ն դիտողություն է արել նշված դպրոցի աշակերտներ 14-ամյա Է․ Հ․-ին, 14-ամյա Մ․ Մ․-ին, 14-ամյա Ն․ Տ․-ին և 13-ամյա Ա․ Բ․-ին, ինչի արդյունքում առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորելելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են դպրոցի բնականոն աշխատանքը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Համլետ Մ․-ն ու աշակերտները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում