Մասկի գերատեսչությունը 65 մլրդ դոլարով կրճատել Է ԱՄՆ պետական ծախսերը
Կարդացեք նաև
Իլոն Մասկի գլխավորած ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE)տարեսկզբից 65 մլրդ դոլարով կրճատել է պետական ծախսերը: Այս մասին ասվում է DOGE-ն իր կայքում զեկույց է հրապարակել։
Ըստ զեկույցի՝ DOGE-ի ընդհանուր գնահատված խնայողությունները կազմում են 65 միլիարդ դոլար: Հիմնական գործոններն են՝ խարդախության հայտնաբերում և վերացում, պայմանագրերի և վարձակալությունների չեղարկում կամ վերանայում, ակտիվների վաճառք, դրամաշնորհների չեղարկում, աշխատողների թվի կրճատում, ծրագրային փոփոխություններ և ծախսերի նվազեցման կարգավորիչ միջոցառումներ։
Հաղորդվում է, որ գերատեսչությունը պետական ծախսերի օպտիմալացման բոլոր դեպքերը կհրապարակի «հասկանալի և լիովին թափանցիկ ձևաչափով»:
Հունվարի 20-ին երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը Մասկին նշանակել է DOGE-ի ղեկավարի պաշտոնում: Այս կառույցը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ի բյուջեի ծախսերի լայնածավալ ստուգմանը։ Մասկն, ընդհանուր առմամբ, հույս ունի պետական ծախսերը կրճատել 2 տրլն դոլարով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում