Ներկայացվել է համակարգչային առաջին հոտով մկնիկը
Կարդացեք նաև
Թայվանական Asus կորպորացիան ներկայացրել է հոտով համակարգչային մկնիկ։ Այս մասին հայտնում է ընկերության կայքը։
Asus-ում նշել են, որ Fragrance Mouse-ը շուկայում համակարգչի համար նախատեսված առաջին մկնիկն է, որը կարելի է «հոտոտել»։ Բանն այն է, որ սարքի ներսում կա մի շիշ, որի մեջ կարելի է լցնել անուշաբույր յուղ։ Շարժական սկուտեղը կարելի է լվանալ և վերալիցքավորել՝ լցնելով այն «անհատականացված բույրերով»:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ նման համակարգչային աքսեսուարը միտված է ընդգծելու օգտատիրոջ անհատականութփյունը և տալու ինքնադրսևորվելու ավելի մեծ հնարավորություն։ Սակայն դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք Asus-ը առանձին վաճառքի համար կնախատեսի մկնիկի անուշաբույր յուղեր:
Fragrance Mouse-ը Bluetooth-ով է միանում համակարգչին, ունի 10 միլիոն սեղմումով ֆիզիկական կոճակ, անիվ, սենսորի կարգավորելի լուծում։ Գաջեթն աշխատում է մեկ AA մարտկոցով: Բացի այդ, սարքը, ինչպես նշել են ընկերությունում, ունի էրգոնոմիկ ձև, բթամատի համար հարմար հարթակ։ Հոտով առաջին մկնիկի արժեքը չի հայտարարվում, սարքը վաճառքում կհայտնվի գարնանը։
2024 թվականի ամռանը Logitech ընկերությունը հայտարարել էր «հավերժական» համակարգչային մկնիկի թողարկման մասին, սակայն մի քանի օրից ընկերությունը հրաժարվել է գաղափարից՝ այն անվանելով «սարսափելի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում