Թրամփին առաջարկել են մեծացնել ճնշումը Կանադայի նկատմամբ․ Financial Times

Թրամփին առաջարկել են մեծացնել ճնշումը Կանադայի նկատմամբ․ Financial Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրի և արդյունաբերության հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն ԱՄՆ առաջնորդին առաջարկում է դադարեցնել Կանադայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը և նրան հեռացնել «Հինգ աչք» միջազգային միավորումից։ Այս մասին գրում Է Financial Times պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

«Հինգ աչք»-ը միջազգային միավորում է, որի շրջանակներում ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետախուզությունները տվյալները կիսում են միմյանց հետ:

«Նավարոն, ով Թրամփի հետ իր սերտ հարաբերությունների շնորհիվ հեշտ մուտք ունի օվալաձև աշխատասենյակ, պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի ճնշումը Կանադայի վրա՝ երկիրը հեռացնելով «Հինգ աչք» միավորումից»,- ասվում է հոդվածում, որում նշվում է, որ Թրամփի արձագանքը հնչեցված գաղափարին մնում է անհայտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում