«Մանթաշյանց» ակումբի ներկայացուցիչները նշել են Գործարարի օրը

«Մանթաշյանց» ակումբի ներկայացուցիչները նշել են Գործարարի օրը

«Մանթաշյանց» գործարարների ակումբի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր հավաքվել էին Երևանի Աբովյան փողոցում տեղադրված Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի դիմաց՝ նշելու Գործարարների օրը։

2017թ. մարտի 3-ին ՀՀ Կառավարության որոշմամբ այս օրը հռչակվել է «Գործարարի օր»։ Ամսաթվի ընտրությունը պատահական չէ։ 1842թ. մարտի 3-ին է ծնվել մեծանուն գործարար Ալեքսանդր Մանթաշյանցը։ Ամեն տարի այս օրը «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիրներն ու անդամները հարգանքի տուրք են մատուցում Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին՝ այցելելով և ծաղիկներ խոնարհելով նրա հուշարձանին։

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանն իր խոսքում նշեց, որ նախօրեին Թիֆլիսում են եղել, շրջել են գործարարի հետքերով, տեսել տունը, նրա կողմից կառուցված շենքերը։ Մի հատկանշական փաստ շեշտեց, թե ինչպես են վրացի գործարարները հպարտությամբ պատմել, որ Վրաստանի օպերայի շենքը Մանթաշյանցի ջանքերով է կառուցվել, որը համարվում է աշխարհի 10 լավագույն շենքերից մեկը։ Հպարտությամբ խոսելով և կրելով Մանթաշյանցի անունը՝ մանթաշյանականներն ասում են, որ իրենց նպատակն է հետևել Մեծն գործարար Մանթաշյանցի օրինակին, ստեղծել նրա օրինակով օրինակելի գործարարի կերպար հայ հասարակության մեջ և որ գործարարի տոնը նշվի ոչ թե միությունների մակարդալով, այլ ավելի գլոբալ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում