Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը քննարկում է անցկացրել Երևանում․ Վարդան Օսկանյան

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը քննարկում է անցկացրել Երևանում․ Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է.

«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորել ծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։

Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում