Ուկրաինան ու ԱՄՆ-ն կաշխատեն օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի շուրջ

Ուկրաինան ու ԱՄՆ-ն կաշխատեն օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի շուրջ

Ուկրաինան և ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են աշխատել օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական կայքում։

«Պայմանավորվել ենք ԱՄՆ-ի հետ հնարավորինս շուտ համապարփակ համաձայնագիր կնքել Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների մշակման վերաբերյալ, որպեսզի ամրապնդվի Ուկրաինայի տնտեսությունը և երաշխավորվի Ուկրաինայի երկարաժամկետ բարգավաճումն ու անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում