Պուտինն արձագանքել է Թրամփի խնդրանքին՝ խնայել ուկրաինացի զինծառայողներին

Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի խմբավորմանը «խնայելու» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչն արդյունավետ իրականացնելու համար Ուկրաինայի ղեկավարությունը պետք է հրամայի իր զինվորականներին վայր դնել զենքը և գերի հանձնվել:
«ԱՄՆ-ի նախագահի կոչն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության համապատասխան հրամանը իր զորամիավորումներին՝ վայր դնել զենքը և հանձնվել գերության»,- ասել Է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
«Մենք ըմբռնումով ենք մոտենում նախագահ Թրամփի կոչին՝ առաջնորդվել այդ զինծառայողների նկատմամբ մարդասիրական բնույթի նկատառումներով»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հիշեցրել է, որ ՌԴ Գլխավոր դատախազությունը Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինացի զինծառայողների գործողությունները որակում է որպես ահաբեկչություն:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է խնայել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին, որոնք Կուրսկի մարզում գտնվում են ամբողջովին շրջափակման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում