Tesla-ն ստիպված է եղել Չինաստանում իր ավտոպիլոտը վերանվանել

Tesla-ն ստիպված է եղել Չինաստանում իր ավտոպիլոտը վերանվանել

Ամերիկյան Tesla կորպորացիան դադարեցրել է Չինաստանում Full Self-Driving (FSD) անվանումով ինքնակառավարվող համակարգի առաջխաղացումը։ Այս մասին հայտնում է Electrek պարբերականը:

Լրագրողները նկատել են, որ Tesla-ի չինական կայքից անհետացել է Full Self-Driving (ամբողջական ինքնավար վարման համակարգ) հիշատակումը։ Փոխարենը ճանապարհներին վարորդին օգնելու համակարգը վերանվանվել է Intelligent Assisted Driving (վարելու ընթացքում խելացի օգնական մեքենա)։

Electrek-ի մասնագետները կարծում են, որ դա կապված է տեղական օրենսդրության խիստ պահանջների հետ։ Tesla-ի օգնության համակարգը բառի լայն իմաստով ավտոպիլոտ չի համարվում, քանի որ այն դեռ պահանջում է, որ վարորդն ընդունի և պատրաստ լինի ցանկացած պահի ստանձնել վերահսկողությունը:

Tesla կորպորացիան փետրվարի վերջին Չինաստանում գործարկել էր ավտոպիլոտի գործառույթը։ FSD համակարգին հասանելիությունը կարելի է բացել Tesla-ի ցանկացած մեքենայի վրա, ծառայությունների փաթեթի արժեքը կազմում է 64 հազար յուան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում