Իրանը ռազմական գործողություններ կիրականացնի Իսրայելի դեմ
28/03/2025 19:14

Նմանատիպ
Իրանական կողմը կշարունակի աջակցություն ցուցաբերել պաղեստինցի ժողովրդին և Իսրայելի դիմադրության շարժմանը, այդ թվում՝ կշարունակի ռազմական գործողություններ իրականացնել Թել Ավիվի դեմ, ինչպես, օրինակ, «ճշմարիտ խոստումը» 2024 թվականի ապրիլին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի օգնել Պաղեստինին ինչպես դիմադրության ճակատի մարտիկներին աջակցելու, այնպես էլ ուղղակի ռազմական գործողությունների միջոցով, ինչպիսիք են «ճշմարիտ խոստում առաջինը» և «ճշմարիտ խոստում երկրորդը»,- ասել է Քաանին՝ ելույթ ունենալով Իրանի ազգային հեռուստատեսությամբ Ալ Քուդսի միջազգային օրվա առթիվ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում