Ռումինիայից գնված 72 հատ սառնարանները բեռնվել են բեռնատարը, որից հետո կապը կորել է վարորդի հետ

Նմանատիպ
Մարտի 23-ին ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Լուսինե Մ․-ն և հայտնել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփանի Արմենիա» ՓԲԸ-ն «Ֆրիգոլաս Ռումինիա Էս Էռ Էլ» ընկերությունից ձեռք է բերել սառնարաններ, որոնցից 72 հատը՝ 42 հազար 776 եվրո արժողությամբ, մարտի 14-ին Ռումինիայում պահեստից բեռնվել է իրենց ՓԲԸ-ին ծառայություններ մատուցող, Վրաստանում գրանցված «Բենե գրուպ» ՍՊԸ-ի կողմից ուղարկված վարորդ 31-ամյա Միլոշ Դաբրովսկու կողմից վարած «DAF» մակնիշի բեռնատարը, սակայն վարորդը նույն օրը ժամը 15։00-ին սահմանը հատելու և մաքսային ձևակերպումներ կատարելու փոխարեն անհետացել է և չի պատասխանել հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Լուսինե Մ․-ն հայտնել է նաև, որ մարտի 22-ին սարքերի տեղորոշման միջոցով պարզվել է, որ սառնարաններից 4 հատը գտնվում է Սլովակիայում, ինչը նշանակում է, որ Մ.Դաբրովսկին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված սառնարաններին։
Աղբյուրիի տեղեկություններով՝ Լուսինե Մ․-ն «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփանի Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի տնօրենն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում