Victoria’s Secret-ը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան

Victoria’s Secret-ը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան

Ռուսաստանից հեռացած Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշը կարող է նորից սկսել աշխատանքը երկրում, ընկերությունը Ռոսպատենտում ապրանքային նշանի գրանցման երկու հայտ է ներկայացրել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ուսումնասիրելով գերատեսչության բազան:

Ապրանքանիշը հայտեր է ներկայացրել մարտի 24-ին և 25-ին։ Փաստաթղթերում որպես հայտատու նշված է
«Victoria’s Secret Stores Brand Management»-ը։ Հայտերի համաձայն՝ ընկերությունը նախատեսում է Ռուսաստանում արտադրել և վաճառել ներքնազգեստ, սպորտային հագուստ, կոսմետիկ միջոցներ և մի շարք այլ ապրանքներ։

«VS» լոգոտիպը «Victoria’s Secret» ստորագրությամբ առաջին անգամ Ռուսաստանում գրանցվել է 2016 թվականից ի վեր։

Victoria’s Secret ապրանքանիշը 2022 թվականի մարտին դադարեցրել էր ինտերնետ-խանութի և մանրածախ առևտրի կետերի աշխատանքը Ռուսաստանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում