Ուտելիքի մեջ առնետի և ուտիճի պատճառով Ճապոնիայում մոտ 2․000 ռեստորան ժամանակավորապես կփակվեն

Նմանատիպ
Ճապոնիայի խոշորագույն ռեստորանային ցանցերից մեկը՝ Sukiya-ն, որն ամբողջ երկրում ունի շուրջ 2 հազար կետ, ժամանակավորապես փակելու է իր գրեթե բոլոր հաստատությունները սննդի մեջ առնետի և ուտիճի հայտնաբերման հետ կապված միջադեպերից հետո: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Մարտի 28-ին հայտնի է դարձել, որ Sukiya ռեստորանի սննդի մեջ «օտար օբյեկտ» է հայտնաբերվել (վնասատու միջատ)։ Հայցում ենք մեր հաճախորդների ներողամտությունը»,- ասված է ընկերության ուղերձում։
Sukiya ընկերությունից հայտնել են, որ իրենք լուրջ են վերաբերվում իրավիճակին և որոշել են մարտի 31-ից ապրիլի 4-ը ժամանակավորապես փակել հաստատությունները՝ բացառությամբ առևտրի կենտրոններում գտնվողների: Ռեստորանների փակման ժամանակ տարածքները կուսումնասիրվեն։
Ավելի վաղ հաղորդվել էր մի քանի միջադեպերի մասին, երբ Sukiya ցանցի ռեստորանների այցելուները սննդի մեջ առնետ և ուտիճ են հայտնաբերել։
Sukiya-ն Ճապոնիայում ռեստորանների խոշորագույն ցանցն է, որը մասնագիտացած է երկրում հայտնի «գյուդոն» արագ սննդի ոլորտում։ Այն իրենից ներկայացնում է շոգեխաշած տավարի մսով և սոխով բրինձ: Երկրում կա մոտ 1970 ռեստորան, ավելի քան 600 կետ էլ արտերկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում