Առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից առաջադրված ավագանու անդամի կին թեկնածուին
30/03/2025 15:54

Նմանատիպ
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, հայտնելով, որ առևանգել եմ իրենց դաշինքի կողմից առաջադրված ավագանու անդամի կին թեկնածուին։
«Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- նշված է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում