Չարենցավանում վիճաբանությունն ավարտվել է զանգվածային դանակահարությամբ, կա մեկ զոհ և հինգ վիրավոր

Նմանատիպ
Չարենցավանում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Կոտայքի մարզում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետևանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 1-ը մահացել է:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով սպանության, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով և այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով առողջությանը ծանր վնաս պատճառելու, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով և զենքի գործադրմամբգ՝ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու հատկանիշներով։ ՔԿ-ից հայտնեցին, որ վերջինս ձերբակալվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում