Իրանն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը և պատրաստվում է պատերազմի
03/04/2025 12:36

Նմանատիպ
Իրանն ամբողջությամբ փակում է իր օդային տարածքը ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը:
Ըստ գործակալության տվյալների՝ Իրանի իշխանությունները պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ Իրենց զինված ուժերը լիարժեք մարտունակության են բերում։
Ավելի ուշ RT-ն հաղորդել էր, որ դատելով Իրանի օդանավակայանների ցուցատախտակից՝ երկրի օդային տարածքը բաց է։
Daily Mail-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին իսկ պարբերականի թղթակից, Թել Ավիվում գտնվող Դեն Հոջեսը հաղորդում է, որ «պատերազմը մոտենում է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում