Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար ոչի´նչ չի արվել․ «ՀայաՔվե»

Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար ոչի´նչ չի արվել․ «ՀայաՔվե»

Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար եռանդուն աշխատանք պետք է ընթանար խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, այս մասին հայտնում են «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումից։

«ԱԺ-ում 70 երկրի հետ բարեկամության խմբեր կան․ նրանցից քանի՞սն են հարց բարձրացրել գործընկեր երկրների խորհրդարանների առաջ:

Միջազգային իրավական գործիքի մասին հատկապես վերջին օրերին քանիցս խոսեցին տեղացի և արտասահմանցի մասնագետները։ Փաստաբան Ջարեդ Գենսերը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը կարող էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ-ին խնդրել, որ դիտորդներ ուղարկեն դատավարությանը։

Կարելի էր խնդրել Շվեյցարիային, որ վերջինս Բաքվում իր դեսպանությունում հայկական շահերի բաժին ստեղծի և ջանքեր գործադրի հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ:

Ոչի´նչ չի արվել, ոչի´նչ…»,- նշել են «ՀայաՔվե»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում