Ադրբեջանը արդեն գրեթե բաց ձևով աջակցում է Կիպրոսի գրավված հատվածների միջազգային ճանաչմանը. Վարուժան Գեղամյան
11/04/2025 15:58

Նմանատիպ
«Փակելով Արցախի թեման՝ շնորհիվ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների, Ադրբեջանը արդեն գրեթե բաց ձևով աջակցում է Կիպրոսի գրավված հատվածներում ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» միջազգային ճանաչմանը։ Վերջին շաբաթներին հենց այդ ուղղությամբ հետևողական աշխատանք կա։ Ահա Ի. Ալիևի օրերս արված հայտարարությունը.»,-այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Չեմ բացառում, որ այն օրը, երբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը պաշտոնապես դիմի լուծարելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանը ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում